ԱՄՆ–ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել չինական ավելի քան 30 ընկերության նկատմամբ. ԶԼՄ

Չինաստանի դրոշ
Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ–ն արտահանման սահմանափակումներ է կիրառել չինական 30 ընկերության նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` արդեն այս շաբաթ ԱՄՆ–ն պատժամիջոցներ կիրառի չինական ավելի քան 30 ընկերության, այդ թվում` չիպեր արտադրող «Yangtze Memory Technologies»–ի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի` պատժամիջոցների կիրառումը կարող է տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ–ՉԺՀ հարաբերությունների հետագա սրացման հանգեցնել։
Վաշինգտոնը հոկտեմբերին արտահանման սահմանափակումներ է կիրառել չինական 3 տասնյակ ընկերության նկատմամբ, այդ թվում` սուպերհամակարգիչների և կիսահաղորդիչների արտադրության համար նախատեսված ապրանք թողարկողների։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի հետ մրցակցային դիրքերն ուժեղացնելու նպատակով օրենք է ստորագրել, որի համաձայն` կիսահաղորդիչներ արտադրող ամերիկյան ընկերություններին 52,7 մլրդ դոլար է հատկացվելու։
Եվրոպան պարտվել է ԱՄՆ-ին և պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ