ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվիենին հաստատեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Նշենք, որ մինչ այս Քվիենը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր (2019-ից)։
Դրանից առաջ` 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ, նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:
Նշենք, որ մինչ այս Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, որը նշանակվել էր 2019 թվականին։