Վրաց-թուրքական սահմանին Ադրբեջան ապրանքներ տեղափոխող բեռնատարների հերթ է

Արխիվային լուսանկար
Կան վարորդներ, որ մեկ շաբաթից ավելի սպասում են Վրաստանի սահմանի հատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Վրաց-թուրքական սահմանին Ադրբեջան ապրանքներ տեղափոխող բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Տեղեկությունների համաձայն` սահմանին խնդիրներ են առաջացել միջազգային բեռնափոխադրումների ձևակերպման ժամանակ։ Կան վարորդներ, որ մեկ շաբաթից ավելի սպասում են Վրաստանի սահմանի հատմանը։
Վերջին օրերին հերթեր են նաև վրաց-ադրբեջանական սահմանին, ինչի պատճառով զանգվածային սպառման ապրանքները ժամանակին չեն հասնում Ադրբեջան։