Սյունիքում օպերատիվ շտաբ է ստեղծվել. ճանապարհին մնացած անձանց համար թեժ գիծ է գործում

Սյունիքի մարզպետարան
Օպերատիվ շտաբ ստեղծելու որոշումը կայացրել է Սյունիքի մարզպետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ճանապարհին մնացած ուղևորների ու վարորդների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Համապատասխան որոշումը կայացրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։