Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել

Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ, ԱԺ խոսնակը, վարչապետի աշխատակազմի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես` Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։