ՀՀ Կենտրոնական բանկը 2022թ–ի համար ՀՆԱ–ի 12.9 տոկոսանոց աճ է կանխատեսում

Միակ ոլորտը, որտեղ ԿԲ–ն բացասական ցուցանիշ է կանխատեսել, գյուղատնտեսությունն է։ Այս ոլորտում նախկինում կանխատեսվող 3.2 տոկոսանոց աճը փոխարինվել է 0.7 տոկոսանոց անկմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik․ Մինչև 2022թ–ի ավարտը ՀՀ Կենտրոնական բանկը ՀՆԱ–ի 12.9 տոկոսանոց աճ է կանխատեսում։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Հայաստանում գնաճը դեկտեմբերին կարագանա. ԿԲ նախագահ
Նրա խոսքով` ԿԲ–ն թեև չի վերանայել նախկինում կանխատեսված աճի ընդհանուր թիվը, բայց որոշ փոփոխություններ է կատարել տնտեսական աճի կառուցվածքում` կախված ՀՀ և համաշխարհային տնտեսական միտումներից։

«Օրինակ` որոշ չափով ավելի ցածր ենք կանխատեսում ծառայությունների ոլորտի աճը` նախկին 19.4–ի փոխարեն` 18.8։ Բայց ավելի բարձր ենք կանխատեսում շինարարության աճը` 14.1-ի փոխարեն` 20.1»,– ասաց Գալստյանը։

ԿԲ–ն բարձրացրել է նաև արդյունաբերության ոլորտի աճը` կանխատեսվող 3.2-ից դարձնելով 5.5 տոկոս։ Իսկ գյուղատնտեսության ոլորտում` հակառակը` կանխատեսվող 3.2 տոկոսանոց աճը փոխարինվել է 0.7 տոկոսանոց անկմամբ։
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվել է