ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովի հայրը, ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը դուրս է գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնել է Ֆիլիպի մամուլի քարտուղար Եկատերինա Ուսպենսկայան։
Նա վստահեցրել է, որ Բեդրոս Կիրկորովն արդեն լավ է զգում իրեն։
Բժիշկները պնևմոթորաքս են ախտորոշել, որի ժամանակ թոքերի պլևրալ խոռոչում օդի կուտակում է նկատվում։ Մասնագետները պարզել են, որ Կիրկորովի մոտ թոքաբորբ է առաջացել։