ԵՄ-ում Sputnik-ի և RT-ի արգելումն անօրինական է. եվրոպացի պաշտոնյա

Եվրոպական կազմակերպության գլխավոր քարտուղարը կարծում է, որ պետություններն ուղղակիորեն քվեարկել են ռուսական հեռուստաալիքների արգելքի օգտին, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպայում ռուսական լրատվամիջոցների արգելափակումը սպառնալիք է ստեղծում մամուլի ազատության համար։ Այս մասին Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր արտուղար Ռիկարդո Գուտիերեսը հայտարարել է France 24-ին տված հարցազրույցում։
«RT-ի և Sputnik-ի դեպքում ԵՄ-ն որոշել է հնարավորինս արագ գործել՝ շրջանցելով ազգային կարգավորիչների որոշումը, համակարգը, որը պաշտպանում է մամուլը քաղաքական միջամտությունից։ Պետություններն ուղղակիորեն քվեարկել են այդ ալիքների արգելքի օգտին՝ դրանք ներառելով ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների ցանկում։ Սա վտանգավոր նախադեպ ստեղծեց»,–ասել է Գուտիերեսը։
Նա հավելել է, որ մեդիայի ոլորտում կանոնները շատ հստակ են, և ԶԼՄ-ների արգելափակումը հնարավոր է միայն դրանք խախտելու դեպքում, օրինակ՝ ատելություն հրահրելու պարագայում։
Բայց Sputnik-ը և RT-ն, Գուտիերեսի խոսքով, ոչ մի կանոն չեն խախտել:
Sputnik-ի և RT-ի դիտելիությունն աճել է, չնայած Արևմուտքի կողմից սահմանափակումներին