Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ԱԻՆ–ը ներկայացրել է ճանապարհների վիճակը ՀՀ տարածքում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik.Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը` մանրամասնելով ՀՀ ճանապարհներին տիրող իրավիճակը։
Նշվում է, որ ժամը 20։00-ի դրությամբ Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։
Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Արցախում ժամանակավորապես չեն գործի գազով ջեռուցվող դպրոցները