ԴԺՀ-ում հրետակոծության հետևանքով 4 մարդ Է զոհվել

Ուկրաինական ավիացիայի հարձակման հետևանքները Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքում. Արխիվային լուսանկար
Վերջին մեկ օրում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում մեկ օրում չորս մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով, հայտնել են ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դեկտեմբերի 12-ի ժամը 08.00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 08.00-ն՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով չորս մարդ են զոհվել, ևս չորս խաղաղ բնակիչ վիրավորվել են»,- նշված է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 291-րդ օրը։