ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)։ Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2022 թվականի դեկտեմբերի 14-16-ը Լենա Նանուշյանը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ` նոր կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով»,–նշված է փաստաթղթում։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը պետք է ապահովի գործուղումից վերադառնալուց հետո Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն