Արցախում ժամանակավորապես չեն գործի գազով ջեռուցվող դպրոցները

Դպրոց
Քանի որ Արցախը զրկվել է գազամատակարարումից, որոշ դպրոցներ վաղվանից փակ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանն այսօր անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։
Խաղաղապահները բանակցություն են վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. Ռուսաստանի ՊՆ