Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը մասնակցելու է նախարարարական հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու Յորքում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ըստ Հունանյանի` այցի շրջանակում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
Հիշեցնենք` Միրզոյանը ԱՄՆ էր մեկնել նաև նոյեմբերին։
Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացել էր նրա և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արտգործնախարարները մտքեր էին փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։