ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորությունում

Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Միացյալ թագավորությունից Արմեն Գրիգորյանը կմեկնի Ֆինլանդիայի Հանրապետություն, ապա՝ Շվեդիայի Հանրապետություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ:
Տեղեկությունը հայտնում են ԱԽՔ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12-ից 16-ը Արմեն Գրիգորյանը կայցելի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: