ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ։ Armenia.travel կայքի շնորհանդեսից առաջ տեղեկությունը լրագրողներին հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։
«Կորոնավիրուսից հետո ՀՀ այցերի թիվը վերականգնվում է։ Հույս ունենք, որ տարին կավարտենք 1 մլն 600-700 հազար այցերով և կմոտենանք 2018-ի ցուցանիշներին։ Ամենաշատը Ռուսաստանից են ՀՀ եկել` զբոսաշրջիկների 47 տոկոսը ՌԴ–ից են։ Դրան հաջորդում են Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից, Գերմանիայից եկողները»,–ասաց Պօղոսեանը։
Նա հիշեցրեց, որ նոր բրենդ ունեն` «Հայաստանը` որպես թաքնված ուղի», որը ներկայացնում են բոլոր միջոցառումներին և միջազգային էքսպոներին։ Բացի այդ, Համաշխարհային բանկի հետ են միջոցառումներ իրականացրել և կշարունակեն հաջորդ տարի էլ կյանքի կոչել դրանք։
Պօղոսեանը վստահեցնում է` շատ մեծ ծավալի աշխատանք են կատարել, որպեսզի կարողանան ՀՀ–ն (4 ուղղությամբ` բնություն, արկածային մշակույթ, խոհանոց և գինի) ճիշտ ներկայացնել միջազգային շուկայում։ Այս տարի թիրախային շուկաներին են նաև դեպի ՀՀ ճանաչողական այցերի բերել ԱՄՆ–ից, Վրաստանից, Դուբայից, Բելառուսից և Գերմանիայից։ Բացի այդ, բազմաթիվհոդվածներ են տպվել ՀՀ–ի մասին։
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա անելիքներին, ապա Պօղոսեանը նշեց, որ նախատեսում են իրենց նոր կայքը, որը միայն անգլերենով է, մյուս տարի ռուսերենով, ֆրանսերենով և գերմաներով տարբերակներ էլ ներառել։ Միաժամանակ ավիաընկերությունների հետ են աշխատում, որպեսզի կարողանան Հայաստանը գովազդել։
Ի դեպ`դեկտեմբերին անցկացված «Մանկական Եվրատեսիլ–2022»–իհամար ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը նույնպես փոքրչէ, սակայն այդ տվյալները, Պօղոսեանի խոսքով, հունվարին կունենան։