Ուկրաինայի ԱԾ–ն 20 մարդու է գնդակահարել Բերիսլավում, հիմա էլ սադրանքի է պատրաստվում

Ուկրաինացի զինծառայող
Խերսոն քաղաքի և նույնանուն մարզի, այդ թվում` Բերիսլավի բնակիչներին Դնեպրի աջ ափից տարհանել էին շփման գծում իրավիճակի հնարավոր սրման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) աշխատակիցները ՌԴ ուժայիններին պատմել են, որ ՈւԱԾ-ն 20 մարդու է գնդակահարել Բերիսլավ քաղաքում, Խերսոնի մարզի` Կիևի վերահսկողության տակ գտնվող աջափնյա հատվածում և հիմա սադրանք է նախապատրաստում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել է ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչը:
«Մեր աղբյուրները հայտնում են, որ Բերիսլավի մեքենաշինական գործարանի տարածքում ՈւԱԾ-ի աշխատակիցները 20 մարդու են գնդակահարել այս տարվա ամռանը-աշնանը։ Նրանք եղել են Ռուսաստանի հետ համագործակցած խաղաղ քաղաքացիներ և Բերիսլավի իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ (տեղի բնակիներ)։ Այս պահին ՈւԱԾ-ն դիակների դուրսբերման բեմադրված նկարահանում է նախապատրաստում, որպեսզի հայտարարի, թե սպանված քաղաքացիները ռուսական բռնաճնշումների զոհեր են»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` Խերսոն քաղաքի և նույնանուն մարզի, այդ թվում` Բերիսլավի բնակիչներին Դնեպրի աջ ափից տարհանեցին հոկտեմբեր-նոյեմբերին շփման գծում իրավիճակի հնարավոր սրման պատճառով։
Ավելի ուշ Ուկրաինայում հատուկ գործողության գոտում ռուսական զորքերի խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը հայտարարեց, որ ռուսական զորքը դուրս է բերվել Դնեպրի ձախ ափին պաշտպանական դիրքեր զբաղեցնելու համար։ Այդ ժամանակից ի վեր Խերսոնը և Խերսոնի մարզի հարակից աջափնյա հատվածը ուկրաինական զորքերի վերահսկողության տակ են։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 290-րդ օրը։