ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Շինուհայր բնակավայրում երեկ 57-ամյա տղամարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
«1965թ ծնված Պ.Ս.–ն նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպանություն է գործել»,–հայտնեցին ոստիկանությունից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։