Պուտինը քննարկել է Ալիևի հետ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները, պայմանավորվել հետագա շփումների մասին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և սույն թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական հարցերը, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», - նշված է հաղորդագրության մեջ։
Պուտինը և Ալիևը քննարկել են Մոսկվայի, Երևանի և Բաքվի պայմանավորվածությունների իրականացումը
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։