ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունը Ղրիմից տարօրինակ ծանրոց է ստացել, որում սատկած մուկ և սարդ է եղել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ըստ նրա` դեպքը նախորդ շաբաթ է տեղի ունեցել, իրավապահներին է դիմել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը։
«Կինը պատմել է, որ դեսպանատան հասցեով արտասովոր փաթեթ է եկել։ Փաթեթում սատկած մուկ և սարդ է եղել։ Ուղարկողը ոմն Նոտարիաննի է», – ասել է աղբույրը։
Նա հավելել է, որ իրավապահները ստուգում են իրականացնում։
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ֆրանսիայի դեսպանատունը տարօրինակ ծանրոց է ստանում Ղրիմից։
Մեկ այլ աղբյուր գործակալությանը պատմել է, որ հունիսին ներկայացուցչությունը ծանրոց է ստացել, որում ոսկորներ և նամակ է եղել, ուղարկվել է հանգուցյալ պրոդյուսեր Պիետրո Նոտարիաննիի անունից։ Այն ժամանակ իրավապահները նույնպես ստուգումներ են անցկացրել, բայց արդյունքը հայտնի չէ։
Նոտարիաննին, որը մի շարք հայտնի ֆիլմերի (Լուկինո Վիսկոնտիի «Աստվածների վախճանը» և «Ընձառյուծ», Ֆեդերիկո Ֆելինիի «Հարցազրույց») պրոդյուսերն է, մահացել է Հռոմում դեռևս 2006 թվականին։