Մինչև Նոր տարի նախատեսված չէ. Պեսկովը՝ Պուտինի մեծ ասուլիսի մասին

Վլադիմիր Պուտին
Կրեմլում հուսով են, որ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ շփվելու հնարավորություն կգտնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորից առաջ մեծ ասուլիս չի տա։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մինչև Նոր տարի չի լինի», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են «հացահատիկային միջանցքը», Սիրիան և էներգետիկան
Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է` Կրեմլում հուսով են, որ ՌԴ նախագահը լրագրողների հետ շփվելու հնարավորություն կգտնի։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակը հայտնել էր, որ Պուտինի ավանդական մեծ ասուլիսի օրը կորոշվի այն ժամանակ, երբ հստակեցվի նախագահի` Դաշնային ժողովին ուղղված հայտարարության ժամկետը։
Պուտինը քննարկել է Ալիևի հետ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը