ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Մելիտոպոլի արվարձանում գտնվող Կոնստանտինովկա գյուղի կամուրջը վնասվել է։ Տեղեկությունը Telegram-յան ալիքում հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Նախնական տվյալով՝ կամրջի հենասյան մոտ պայթուցիկ է տեղադրվել»,– գրել է նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 290-րդ օրը։