Մարոկկոյի ավիաընկերություններից մեկը Ֆրանսիայի հետ խաղից առաջ 30 հատուկ չվերթ կկազմակերպի

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները
Կատարում մարոկկացի երկրպագուների թիվը կարող է անցնել 9000–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. «Royal Air Maroc» ավիաընկերությունը նախատեսում է 30 հատուկ չվերթ իրականացնել Կասաբլանկայից Դոհա, որպեսզի մարոկկացի երկրպագուները կարողանան ոգևորել Մարոկկոյի հավաքականին Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչ խաղում: Տեղեկությունը հայտնում է «Mundo Deportivo»–ն։
Նշվում է, որ երկկողմանի տոմսերը մոտ 450 եվրո կարժենան։ Հատուկ թռիչք իրականացնող մեկ ինքնաթիռը կարող է ավելի քան 300 մարդ տեղափոխել։ Դա նշանակում է, որ Կատարում Մարոկկոյի հավաքականի երկրպագուների բանակը կարող է անցնել 9 հազարը։
Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականը 1/8 և 1/4 եզրափակիչում հաղթել էր Իսպանիայի (11 մետրանոցներով) և Պորտուգալիայի հավաքականներին` դառնալով աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին աֆրիկյան հավաքականը, որը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Փարիզում մոտ 40 մարդ է ձերբակալվել ոստիկանության հետ Մարոկկոյի երկրպագուների բախումից հետո