Կիևը խոստովանել է, որ ուկրաինական ՀՕՊ-ը չի կարող խոցել բալիստիկ հրթիռները

Իսկանդերի հարված. Արխիվային լուսանկար
Այս հրթիռների ոչնչացման ամենաարդյունավետ մեթոդը դրանց մեկնարկի ժամանակ ոչնչացնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերն ունակ չեն բալիստիկ հրթիռներ խոցել, գրում է Вести.ua թերթը` հղում անելով երկրի օդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատին։
«Բալիստիկան այսօրվա դրությամբ մեր սպառազինության մեջ առկա ՀՕՊ միջոցներով խոցելու համար հասանելի չէ։ Այդ հրթիռների ոչնչացման ամենաարդյունավետ մեթոդը մեկնարկի ժամանակ է, այնտեղ, որտեղ դրանք տեղակայված են»,-պարզաբանել է նա։
Այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտների ուղղությամբ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների մարտական աշխատանքների կադրերը։
Ռուս զինվորականները սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքներին հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի պայթեցումից երկու օր անց։ Դրա հետևում, Մոսկվայի գնահատմամբ, Կիևի հատուկ ծառայություններն են կանգնած։