Իրանում անկարգությունների ընթացքում անվտանգության մարմինների շուրջ 7000 աշխատակից է տուժել

Խորհրդարանականը հայտնել է, որ ուժայիններին թույլ չեն տվել զենք կիրառել անկարգությունների մասնակիցների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում անվտանգության ուժերի և իրավապահ մարմինների շուրջ 7 հազար աշխատակիցներ են վիրավորվել: Այս մասին, Mehr-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Զահրե Ալախիանը։
«Ուժայիններին թույլ չեն տվել զենք կիրառել անկարգությունների մասնակիցների դեմ, և դրա հետևանքով վերջին բախումների ժամանակ տուժել են անվտանգության և իրավակարգի մարմինների շուրջ 7 հազար աշխատակիցներ», - ասել է Ալախիանը:
Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։
Երկուսուկես ամսվա ընթացքում բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Գրեթե ամեն օր անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ – ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում ևս երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Ամիսներ տևած ցույցերից հետո Իրանը լուծարել է բարքերի ոստիկանությունը. ԶԼՄ
Իրանի իշխանությունները Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված անձանց նկատմամբ:
Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով. ԻՀՊԿ–ի գեներալ