ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, երեք քաղաքում ձյուն է գալիս

Մառախլապատ ճանապարհ
Որոշ ավտոճանապարհներ մառախուղով են պատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Ապարան, Հրազդան և Թալին քաղաքներում ձյուն է գալիս։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Խոշոր ավտովթար Երևանում․ կա 5 տուժած