ՀՀ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

Արա Խզմալյան
Նիստի ընթացքում կքննարկվի Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թ. ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցում է ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, մշակույթի ոլորտի գործիչներ:
Նիստին քննարկվելու են Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թ. ծրագիրը, ինչպես նաև կայանալու է հիմնադրամի վարչության նոր նախագահի ընտրությունը: