Հայտնի է` ով է Աբովյանում խեղդամահ արել 78-ամյա կնոջը

Աբովյան քաղաք
Կասկածյալին հայտնաբերել են Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանները պարզել են, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 78-ամյա կնոջը խեղդամահ է արել նրա քրոջ 25-ամյա թոռը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին»,– գրված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր` վաղ առավոտյան, Աբովյան քաղաքի սեփական տներից մեկում խեղդամահ եղած 78–ամյա կնոջ դի էին հայտնաբերել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։