Երկրաշարժ Հայաստան–Թուրքիա սահմանին. ցնցումները զգացվել են նաև Երևանում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Գիշերը Հայաստան–Թուրքիա սահմանին երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 00:14-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 11-ին, ժամը 20:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.00⁰ և արևելյան երկայնության 44.50⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Երևան քաղաքից 20 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ։
Վրաց-ռուսական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում