ԵՄ պատժամիջոցների 9-րդ փաթեթը չի առնչվի ռուսական էներգետիկ ոլորտին. Հունգարիայի ԱԳՆ

Եվրամիության գագաթնաժողով. արխիվային լուսանկար
ԵՄ-ում հուսով են, որ պատժամիջոցների նոր փաթեթը կհաստատվի դեկտեմբերի 12-ին միության երկրների արտգործնախարարների նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիության իններորդ փաթեթում ռուսական էներգետիկ հատվածի և ատոմային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ ներառված չեն: Այս հայտարարությունն արել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Բացի այդ, մեզ հաջողվել է հասնել նրան, որ ատոմային էներգիան պատժամիջոցների փաթեթի մաս չլինի»,- ասել է նա։

ԵՄ-ում հուսով են, որ պատժամիջոցների նոր փաթեթը կհաստատվի դեկտեմբերի 12-ին միության երկրների արտգործնախարարների նիստում։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարների հանդիպումից առաջ հնարավոր է համարել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն այսօր չեն համաձայնեցվի մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով:
«Գազպրոմի» ղեկավարը Էրդողանի հետ քննարկել է գազային հանգույց ստեղծելու նախագիծը
Հիշեցնենք` Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։
Շվեդիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան