ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Կրկին օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի երեք շրջաններում` Պոլտավայի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում, վկայում են երկրի Թվային փոխակերպման նախարարության տվյալները, որոնք մեջբերում Է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Կիևի և Կիևի մարզի, ինչպես նաև Ուկրաինայի հարավային և արևելյան հատվածների մի շարք շրջաններում։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ օդային տագնապը հայտարարվել է տեղական ժամանակով 17:26-ին:
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ օդային տագնապը հայտարարվել է տեղական ժամանակով 17:26-ին:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 289-րդ օրը։