ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ամերիկյան SpaceX ընկերությունն իրականացրել է Falcon 9 կրող հրթիռի արձակումը ճապոնական HAKUTO-R լուսնային վայրէջքային մոդուլով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հրթիռը արձակվել է Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից, տեղական ժամանակով ժամը 2:38-ին (11:38` Երևանի ժամանակով):
Կրող հրթիռի վրա է գտնվում նաև ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտությունների ազգային վարչության Lunar Flashlight արբանյակը:
Ավելի վաղ առաջին առաքելության (Hakuto-R նախագծի) գործարկումը հետաձգվել էր կրող հրթիռի տեխզննման պատճառով։ Լուսնի վրա դրա վայրէջքը նախատեսված է 2023 թվականի վերջին։