ՌԴ ԶՈւ-ն խափանել է Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հարձակման փորձը. ՊՆ

Արխիվային լուսանկար
Հակառակորդը խոցվել է հրետանային կրակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հարավային Դոնեցկի ուղղությամբ ռուս զինվորականները հրետանու կրակով խոցել են հակառակորդին` խափանելով հարձակման փորձը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նախարարությունում հստակեցրել են, որ այստեղ հակառակորդը փորձել է ուժեղացված դասակով գրոհել ռուսական զորքերի դիրքերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նեսկուչնոյե բնակավայրի ուղղությամբ։
«Ոչնչացվել է մինչև 40 ուկրաինացի զինծառայող, մեկ հետևակի մարտական մեքենա, երկու մարտական զրահապատ մեքենա և երկու պիկապ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական HIMARS և «Ուրագան» հրթիռային համակարգերի յոթ արկ։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրում խոցվել է HIMARS համազարկային կրակի համակարգի հինգ ռեակտիվ արկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալմազնոյե բնակավայրի և Մելիտոպոլ քաղաքի շրջանում, ինչպես նաև «Ուրագան» համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ` Զապորոժիեի մարզի Նովոյե բնակավայրի շրջանում։
Դոնեցկի կենտրոնը կրկին գնդակոծվել է «Գրադներով»
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 289-րդ օրը։