Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են «հացահատիկային միջանցքը», Սիրիան և էներգետիկան

Արխիվային լուսանկար
Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամը «հնարավորինս շուտ կավարտվի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկան, ինչպես նաև գնահատականներ են տրվել տարածաշրջանային հարցերին, ներառյալ հացահատիկային միջանցքն ու ահաբեկչության դեմ պայքարը»,-հայտնել են գրասենյակից։
Բանակցությունների ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ համատեղ ջանքերով ապահովվել է ավելի քան 13 մլն տոննա հացահատիկի մատակարարումը կարիքավորներին, և որ իրենք կարող են հացահատիկի միջանցքի շրջանակներում աստիճանաբար սկսել զանազան սննդամթերքի և այլ ապրանքների արտահանման աշխատանքները:
Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամը «հնարավորինս շուտ կավարտվի»:
Նա նաև հավելել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության և Թուրքիայի վրա «ահաբեկչական հարձակումների» համատեքստում «կարևոր և առաջնային է ահաբեկիչներից մաքրել սահմանը` դրա երկայնքով առնվազն 30 կմ խորությամբ, 2019 թվականի Սոչիի հուշագրի համաձայն»:
ԱՄՆ-ն կտրականապես դեմ Է Սիրիայում Թուրքիայի նոր գործողությանը. Պենտագոնի ղեկավար