Լեռների միջազգային օրն է. հիասքանչ կադրեր՝ աշխարհի տարբեր անկյուններից

Լեռները զբաղեցնում են ցամաքի ավելի քան մեկ քառորդը, կարևոր դեր են խաղում աշխարհի` կայուն տնտեսական զարգացման հասնելու գործում, բացի այդ՝ տուն են հանդիսանում մոլորակի բնակչության 15%-ի համար:
Sputnik
Դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը (International Mountain Day), որը հիմնադրվել է 2003 թվականի հունվարին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը միջազգային հանրությանը կոչ է անում այս օրը միջոցառումներ կազմակերպել՝ ուշադրություն հրավիրելով մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրների և դրանց բնակչությանն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության վրա:
Բացի այդ, լեռները բազմաթիվ ինքնատիպ բույսերի և կենդանիների համար արգելոց են, Երկրի բոլոր հիմնական գետերի ջրի աղբյուր: Սակայն այսօր լեռները խոցելի էկոհամակարգեր են, որոնք գլոբալ նշանակություն ունեն՝ որպես քաղցրահամ ջրերի համաշխարհային պաշարների մեծ մասի աղբյուր, ինքնատիպ կենսաբազմազանության և հարուստ մշակութային ժառանգության բնօրրան, հանգստի և տուրիզմի տարածված վայր:
1 / 16

Խուստուփ լեռը Հայաստանի Սյունիքի մարզում

2 / 16

Մահմեդական ուխտավորներն աղոթում են Սաուդյան Արաբիայի Բարեգթության լեռան գագաթին

3 / 16

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում Ֆագրադալսֆյալ հրաբխի ժայթքումից հետո մարդիկ հետևում են լավայի ընթացքին

4 / 16

Ղրղըզ կինը ձի է կթում Ղրղզստանի Տյան Շան լեռների Սուուսամիր հովտում գտնվող լեռնային արոտավայրում:

5 / 16

Շվեյցարացի ակրոբատ Ռամոն Քատրիները Մահվան անիվով ելույթ է ունենում շվեյցարական Լե Դիաբլերում անցկացվող ավիաշոուի ժամանակ:

6 / 16

Պյատիգորսկում հանգստացողները լողանում են տաք ջրածնասուլֆիդային ջրում։

7 / 16

Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում գտնվող Հուանշիչզայ լեռներումանցկացվող սլեյքլայնի մրցույթի մասնակիցները «Ավատար» ֆիլմի հերոսների կերպարներով:

8 / 16

Լողազգեստով աղջիկը Սոչիի մերձակայքում գտնվող «Կրասնայա Պոլյանա» լեռնային հանգստավայրում՝ «Բուգել Վուգել» փառատոնի ժամանակ։

9 / 16

Աղջիկները հիանում են ԱՄՆ-ի Լոուեր-Աուսեյբլ լճի տեսարանով:

10 / 16

«Տուր դե Ֆրանս» հեծանվավազքը ֆրանսիական Ալպերում, Վալ դ'Իզերի և Բրիանկոնի միջև։

11 / 16

Բավարիայի ֆերմերները վերադարձնում են անասուններին ամառային արոտավայրերից Քյոնիգսզեե լճի երկայնքով:

12 / 16

Վառելափայտ տեղափոխող կինը Հայիթիի Պանոլ քաղաքի լեռներում։

13 / 16

Ձմեռ պապի հագուստով լեռնագնացները Սեուլի Բակխան լեռան վրա (Հարավային Կորեա)։

14 / 16

Գյուղացին թոռան հետ դիտում է անասուններին Սրինագարի ծայրամասում գտնվող բլրից (Քաշմիր, Հիմալայան լեռներ)։

15 / 16

Ազգային տարազով աղջիկը դիտահրապարակում (Չիանգրայ, Թաիլանդ)։

16 / 16

Փղերի հոտը Տանզանիայում՝ Կիլիմանջարո լեռան ֆոնին։