Խոշոր ավտովթար Երևանում․ կա 5 տուժած

Շտապօգնության ավտոմեքենա
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 5 տուժած, գրում է Shamshyan.com–ը։
Մասնավորապես, ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes SLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. հինգ հոսպիտալացվածներից երեքը երեխաներ են
Պարեկները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տուժածներից երեքին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։