ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Յարոսլավլում (ՌԴ) երկու տղամարդ իրենց չորս և տասը տարեկան որդիների հետ մի քանի ժամ մնացել են «սատանայի անիվ» ատրակցիոնի վրա։ Փրկարարներից չորս ժամ է պահանջվել նրանց իջեցնելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Յարոսլավի ԱԻՆ փրկարար ծառայությանը։
Նշվում է, որ ԱԻՆ փրկարար ծառայություն ժամը 11:00-ին հաղորդագրություն է ստացվել, որ «սատանայի անիվի» կառավարման համակարգում կարճ միացում է եղել, որի հետևանքով այն խափանվել է ու կանգ առել ամենաբարձր կետում՝ 65 մետր բարձրության վրա։
Փրկարարները ժամանել են դեպքի վայր, տեղադրել ճախարակ և սկսել են պտտել անիվը «ձեռքով»։
Անիվը մեկ քառորդով պտտելուց հետո նրանք սայլակով հրշեջ մեքենաների միջոցով ցած են իջեցրել մարդկանց։
Փրկարարական ամբողջ գործողությունը տևել է 4 ժամ։ Չնայած 10 աստիճան ցրտին՝ մարդիկ չեն տուժել, քանի որ խցերը փակ ու քամուց պաշտպանված են եղել։