Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ- 2022» հոբելյանական 20-րդ մրցույթը։
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեցին 16 երկրների պատվիրակներ։
Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն (203 միավոր)։ Նա կատարեց իր «Oh Maman!» երգը։
Հայաստանի ներկայացուցիչ Նարեն 180 միավորով գրավեց 2-րդ տեղը։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան «I Believe» երգով։
Մրցույթի կարգախոսն էր «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։