Էդմեն Շահբազյանը խառը մենամարտերի UFC-282 մրցաշարում հաղթել է Կոնգոյի ներկացուցչին

Էդմեն Շահբազյան
Էդմեն Շահբազյանը խառը մենամարտերում տարել է 12 հաղթանակ, կրել 3 պարտություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC-282 մրցաշարում հաղթանակ է տարել Էդմեն Շահբազյանը։
25-ամյա ամերիկահայ մարտիկը մենամարտել է Կոնգոյի ներկացուցիչ Դալչա Լունջիամբուլայի հետ և երկրորդ ռաունդում հաղթել 35-ամյա մրցակցին։
Նշենք, որ Էդմենը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 20-ին Գլենդեյլում։ Պրոֆեսիոնալ մարտիկ է նաև նրա եղբայրը՝ Լեոնը։
Էդմեն Շահբազյանը խառը մենամարտերում տարել է 12-րդ հաղթանակը, կրել է 3 պարտություն։