Դոնեցկի կենտրոնը կրկին գնդակոծվել է «Գրադներով»

Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը «Գրադներով» հրետակոծել են Դոնեցկի կենտրոնը նաև նախորդ օրը. մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել, ավերվել են նոր պլանետարիումի շենքը և երկու առևտրի կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Դոնեցկի կենտրոնը կրկին գնդակոծվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գնդակոծության տակ են հայտնվել Վորոշիլովի և Կալինինի շրջանները։ Քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է, որ բուժհաստատության երկու մասնաշենք է վնասվել։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը հստակեցրել է, որ 05:54-ին ուկրաինական զորքերը Տոնենկոյե բնակավայրի կողմից գնդակոծել են Վորոշիլովի և Կալինինի շրջանները, «Գրադից» 20 հրթիռ է արձակվել։
Ուկրաինական զորքերը «Գրադներով» հրետակոծել են Դոնեցկի կենտրոնը նաև երեկ. մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել, ավերվել են նոր պլանետարիումի շենքը և երկու առևտրի կենտրոն։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 289-րդ օրը։
Ինչպես են Սու-25 գրոհիչները հարվածներ հասցնում ուկրաինական տեխնիկային