ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Անկարայի և Մոսկվայի աևտրային հարաբերությունները ԵՄ-ի համար մտահոգության պատճառ է համարում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացումը «մեծ մտահոգության առիթ է տալիս», ասված Է Բորելի հեղինակած փաստաթղթում, որը հայտնվել է Funke մեդիախմբի տրամադրության տակ:
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանափակող միջոցառումներին չմիանալու Թուրքիայի շարունակական քաղաքականությունը նույնպես անհանգստություն է առաջացնում եվրոպական դիվանագիտության ղեկավարի մոտ, հայտնում են Funke-ում։
Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն և Թուրքիան մաքսային միություն են կազմում և ապահովում են այդ թվում «երկակի նշանակության» ապրանքների ազատ տեղաշարժը, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական և ռազմական նպատակներով: Եվ այս համատեքստում կարևոր է, որ Թուրքիան Ռուսաստանին որևէ շրջանցիկ ճանապարհ չառաջարկի, ընդգծել է եվրահանձնակատարը։