Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է, Սևանի ճանապարհներին` մառախուղ

Ճանապարհ
Տաթև-Աղվանի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները տեղ-տեղ մերկասառույցով են պատված։
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ցերեկային ժամերին նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։
Ձյունը մի 2 օր էլ կուշանա. եղանակի տեսություն