ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ զինծառայողները հետ են մղել ուկրաինացի զինվորականների գրոհները ԴԺՀ-ի երկու բնակավայրի մոտ և նույն ուղղությամբ երկու դիվերսիոն-հետախուզական խումբ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս ուղղությամբ հակառակորդը կորցրել է շուրջ 40 զինծառայող, երկու զրահամեքենա և չորս ավտոմեքենա», - նշել են ՌԴ ՊՆ-ում:
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն խափանել է ուկրաինական երկու հակագրոհ ԼԺՀ-ի Չերվոնոպովկայի և Չերվոննայայի ուղղությամբ, ոչնչացվել է շուրջ 60 գրոհային և երեք միավոր տեխնիկա։
ՊՆ ամփոփագրում շվում է նաև, որ ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում Դոնեցկում ոչնչացրել է ուկրաինական չորս անօդաչու սարք և Զապորոժիեի մարզում խոցել HIMARS, «Ուրագան» և «Օլխա» համազարկային կրակի համակարգերի 10 ռեակտիվ արկ:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 288-րդ օրը։