Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող 27-ամյա կինը հայտնաբերվել է «Զվարթնոցում»

Ուղևորներ. արխիվային լուսանկար
Կնոջը հայտնաբերելու մասին տեղեկացրել են հետախուզումը նախաձեռնողին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող Քրիստինա Շ.–ն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և գծային բաժին են տարել 27-ամյա Քրիստինա Շ.-ին»,– ասված է հաղորդագրությունում:
Կինը նոյեմբերի 24-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացրել են հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: