ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ մարզեր. քաղաքացիները խորհրդատվություն են ստացել

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ մարզեր
ՄԻՊ աշխատակազմը մարզերում է եղել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում անցկացրել են անձանց ընդունելություն և քննարկումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Քաղաքացիները տեղում ստացել են խորհրդատվություն, դիմումներ ներկայացրել պաշտպանին։ Տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր։
Նրանք այցն իրականացրել են Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով։
Նշենք, որ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և 1950 թականից Գլխավոր ասամբելայի առաջարկով այդ հռչակագիրն ընդունեցին նաև տարբեր պետություններ ու կազմակերպություններ։ Այսօր ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։
Այս տարի 8262 անձի տրամադրվել է 20 000 աջակցող միջոց. նախարարը` Հաշմանդամների օրվա առթիվ