ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի դեմ խաղում պարտվելուց հետո:
Այսօր պորտուգալացիները 0:1 հաշվով պարտվեցին Մարոկկոյին:
Ռոնալդուի արձագանքը, երբ չկարողացավ գրավել Մարոկկոյի դարպասը
© AP Photo / Martin Meissner
Այս խաղում Ռոնալդուն կրկնեց քուվեյթցի հարձակվող Բադեր ալ Մութավայի ռեկորդը ազգային հավաքականներում ունեցած հանդիպումների քանակով: Նա խաղադաշտ դուրս եկավ 51-րդ րոպեին, 37-ամյա պորտուգալացու համար սա 196-րդ խաղն էր հավաքականի կազմում։
Ռոնալդուի արձագանքը, երբ չկարողացավ գրավել Մարոկկոյի դարպասը
© AP Photo / Martin Meissner
Մարոկկոյի հավաքականը դարձավ պատմության մեջ առաջին աֆրիկյան հավաքականը, որը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում նրանք կմրցեն քառորդ եզրափակիչում Ֆրանսիա-Անգլիա զույգի հաղթողի հետ: