Դրեզդենում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է, տանը հայտնաբերել են նրա մոր դիակը

Հատուկ ստորաբաժանման աշխատակից
Տղամարդը ներխուժել է ռադիոկայան ու կրակել, հետո թաքնվել է առևտրի կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում կրակ բացած տղամարդը ձերբակալվել է, բազմաբնակարան շենքում հայտնաբերվել է նրա մոր դիակը։ Տեղեկությունը հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությանը։
Նրանց տեղեկություններով՝ ոստիկանության գործողությունների հետևանքով կասկածյալը վնասվածքներ է ստացել։
«Հետաքննության շրջանակում հաջողվել է պարզել, որ կասկածյալը բազմաբնակարան շենքում ենթադրաբար սպանել է իր 62-ամյա մորը», - հայտնում է Deutschlandfunk-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անհայտ անձը կրակ է բացել Դրեզդենի կենտրոնում։ Նախնական տվյալով՝ մի կին է մահացել։ Հաղորդվում էր նաև, որ նա փորձել է հարձակվել «Դրեզդեն» ռադիոկայանի վրա, հետո թաքնվել է առևտրի կենտրոնում տեղակայված դեղատանը։
Երևանում կրկին կրակոցներ են հնչել. 1 երիտասարդ մահացել է, ևս 1-ը` վիրավորվել