Արմեն Գրիգորյանը կմեկնի Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Շվեդիա

Արմեն Գրիգորյան
Այցի շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպումներ են նախատեսված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Գրիգորյանի այցը նախատեսված է դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ։
Այցի շրջանակում նա աշխատանքային մի շարք հանդիպումներ կունենա:
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը նոյեմբերի վերջին մեկնել էր Ֆրանսիա և Գերմանիա։