«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը հանդիպումը կարող է կայանալ մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Մոսկվան համոզված է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը պահանջված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա ամիսներին կարող է տեղի ունենալ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի երկրորդ հանդիպումը։ Տեղեկությունը ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ներկա պահին շարունակվում են մշակվել «3+3» ձևաչափով երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենան առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից` հրավեր կարող է ուղղվել նաև Վրաստանին»,– ասել է Գոնչարը։
Նրա խոսքով` ռուսական կողմը համոզված է, որ մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով` «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է։
Բացի դրանից, Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը։
«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ենթակառուցվածքների արդիականացման գործում` ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի ոլորտում։ Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, կդառնա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,– ասել է դեպարտամենտի տնօրենը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։
Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են համոզել Վրաստանին. Լավրովը` «3+3» ձևաչափի մասին