Ստամբուլում ընթանում է ՌԴ–ի և ԱՄՆ–ի դեսպանատների աշխատանքի հարցով հանդիպում. Ռյաբկով

Այս թեմայով ԱՄՆ–ի հետ շփումները վերսկսվել են որոշակի դադարից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի, Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի պրոֆիլային դեպարտամենտների տնօրենների մակարդակով Ստամբուլում հանդիպում է տեղի ունենում։ Քննարկվում է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և այն, ինչ խանգարում է երկկողմ հարաբերություններում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ–ի պրոֆիլային դեպարտամենտների տնօրենների մակարդակով հանդիպում է տեղի ունենում, որպեսզի քննարկվի այն, թե ինչն է խանգարում երկկողմ հարաբերություններ»,– «Վալդայ» միջազգային ակումբում ասաց Ռյաբկովը։
Նա հավելել է, որ այդ թեմայով ԱՄՆ–ի հետ շփումները վերսկսվել են որոշակի դադարից հետո։
«Մի ժամանակ ԱՄՆ–ն վկայակոչում էր այն փաստը, որ հյուպատոսական տեղամասում իրենց անձնակազմը բավարար չէ։ Ինչպես հասկանում եմ, այժմ Մոսկվայում դեսպանատան այս տեղամասում թափուր աշխատատեղերը, որոնք կային, լրացվել են։ Դա այլևս հնարավոր չէ վկայակոչել, բայց նորմալացում տեղի չի ունենում»,– ասել է Ռյաբկովը։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Ստամբուլում ընթացող հանդիպումը չի նշանակում, որ Ռուսաստանը վերսկսում է Վաշինգտոնի հետ ավելի խոշոր հարցերով երկխոսությունը։ Ռյաբկովի խոսքով` սա տեխնիկական և աշխատանքային հանդիպում է։