Շվեդիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան

Շվեդիա
Երկրի էներգետիկ ոլորտում իրավիճակը բարդացել է նաև խոշորագույն Oskarshamn 3 ԱԷԿ-ի ժամանակավոր անջատման հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստենսոնը համաքաղաքացիներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան էլեկտրահաղորդման խափանումների ռիսկը նվազեցնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով շվեդական SVT հեռուստաալիքին։
«Շատ շվեդներ տնտեսող էին, քիչ էին սպառում էլեկտրաէներգիան բացառապես այն պատճառով, որ հոգ էին տանում իրենց փողերի մասին։ Իսկ հիմա մենք շվեդ ժողովրդին խնդրում ենք խնայել նաև էլեկտրահաղորդման խափանումների ռիսկը նվազեցնելու համար»,-մեջբերում է հեռուստաալիքը վարչապետի խոսքը։
Բացի այդ, Կրիստենսոնը նշել է, որ երկրի էներգետիկ սեկտորում իրավիճակն ավելի է ծանրացել երկրի խոշորագույն Oskarshamn 3 ատոմակայանի ժամանակավոր անջատման ֆոնին, որը մեծացրել է անջատման հավանականությունը Շվեդիայի հարավում:
Ի թիվս այլ բաների, Շվեդիայի կառավարությունը դիմել է բնակիչներին` խնդրելով փորձել էլեկտրաէներգիան օգտագործել այն ժամերին, երբ դրա գինն ավելի ցածր է և ընդգծել է, որ էլեկտրաէներգիան կարելի է մասամբ փոխարինել էներգիայի այրվող աղբյուրներով:
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։